Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Moody's-ը իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը

Moody's-ը իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը
17.01.2015 | 22:17

Միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի հեռանկարները «կայունից» վերաորակավորել է «բացասականի»։ Կազմակերպության պաշտոնական կայքէջում վերաորակավորման հիմնական գործոնների թվում նշվում է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների ծավալի նվազումը, Ռուսաստանի տնտեսության անկմամբ պայմանավորված Հայաստանի տնտեսության թուլացումը և ներդրումների մակարդակի անկումը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց երկու շաբաթ անց հրապարակելով այս զեկույցը՝ Moody's-ը իր գնահատականը կապում է նաև ԵԱՏՄ-ի ազդեցության հետ՝ նշելով. «Որակավորումը պայմանավորված է մի կողմից` երկրի տնտեսական զարգացման բարդ հեռանկարների, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության բացասական զարգացումների, ներդրումների ցածր մակարդակի ու ԵԱՏՄ-ից դուրս առևտրային սահմանափակումների ու խոչընդոտների հետ: Սա այն է, ինչ կարելի է սպասել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից»:
Կազմակերպությունը մանրամասնում է հայաստանյան տնտեսության վրա ԵԱՏՄ-ի ազդեցությունը՝ ընդգծելով ներկրվող ապրանքների թանկացման հեռանկարը, ինչի մասին, ավելի քան մեկ տարի է, խոսում են Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընդդիմախոսները։
Moody's-ը նաև կանխատեսում է, որ ԵԱՏՄ-ին ինտեգրումը ավելի բարդ կլինի Հայաստանի համար, քան Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով, որ միության մյուս անդամների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի։

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ